David

David

Hi there 👋 How can I help you?

7:30

messenger_opener

Ճարտարապետության և գծագրության ուսուցիչ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

5 ամիս կրթահամալիրում դասավանդել եմ 3 տարիքային խմբի աշակերտների՝
3-րդ և 4-րդ դասարանի միասնական խումբ
7-րդ դասարանի միասնական խումբ
11-րդ և 12-րդ դասարանի միասնական խումբ
Որպես լրացուցիչ ծրագիր երկու անգամ անցկացրել եմ յուրահատուկ մոտեցմամբ մաթեմատիկայի դասընթաց։

Մեծ ու անգնահատելի փորձառություն էր մանկավարժական աշխատանքը։ Հենց այդ ժամանակ հասկացա, որ եթե աշակերտը չի սովորում, ամենամեծ պատասխանատուն ուսուցիչն է։ Ցանկացած աշակերտի համար հնարավոր է գտնել և ցույց տալ մոտիվացիա, որը կմղի նրան սովորել։ Այստեղ ու կարճ հնարավոր չի լինի ներկայացնել այն մեթոդներն ու արդյունքները, որոնք կիրառեցի և ունեցա այդ ամիսներին։ Շատ կարճ ասած՝ ընտիր էր )

HumanUp կրթական ծրագրի ղեկավար

HumanUp Կրթամշակութային հիմնադրամ

2024թ․-ի փետրվար ամսից դասավանդում եմ հիմնադրամի հատուկ ծրագրով ուսանողական խմբին։ Դասավանդած թեմաները՝
Մարդու ընդհանուր կառուցվածքը․ 4 ուղեղներ, նեյրոգիտություն և առողջապահություն,
Ռազմավարական Կառավարում,
Անձնական պոտենցիալի բացահայտում և զարգացում,
 AI գործիքների կիրառություն։

Կազմակերպել եմ նաև
Հատուկ միջոցառումներ վախերի հաղթահարման, կենտրոնացման, արագ կողմնորոշման և հնարամտության զարգացման համար՝ Քվեսթ խաղեր, փորձություններ։
 Իրական հրաձգության հմտությունները զարգացնելու դասընթաց և այլն։

© All Rights Reserved. Slavik Muradyan