David

David

Hi there 👋 How can I help you?

7:30

messenger_opener

Առողջապահություն

Slider image

Առողջության մասին պետք է հոգ տանել միշտ՝ զբաղվել առողջապահությամբ։ Հակառակ դեպքում դու ստիպված ես լինում պարբերաբար բուժել ծայրահեղ վիճակի հասած խնդիրները։ Առողջությունը շատ բանից է կախված, բայց առանձնակի ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին, խմելու ջրի քանակին, շնչած օդի որակին, մկանների մարզավիճակին և քնի ճիշտ ժամերին ու ճիշտ տևողությանը։ Այսքանը հաշվի առնել ու կանոնակարգված պահպանելն արդեն մեծ առավելություն է։
2016թ․-ից սկսած իսկական բժիշկների հսկողությամբ ես տարբեր փորձարկումներ եմ արել ինձ վրա՝ վերը նշած կետերով։ Այդ տարիների փորձը ու ներքևում նշված կառույցների և մարդկանց գիտելիքն ու փորձը նպաստել են արդյունավետ մոտեցում ձևավորելուն ու բարձրացնելուն իմ էներգիան, մտավոր ու ֆիզիկական ուժերը 2-3 անգամ։

5 практических занятий
с Топ-Нутрициологами

PRO-ЗДОРОВЬЕ онлайн школа интегративной нутрициологии

Ծրագրի թեմաները՝

• Ինչպե՞ս է սննդաբանը հետազոտում ընդհանուր մարմնի առողջական վիճակը • Ինպե՞ս պարզել կենսական կարևորություն ունեցող վիտամինների և միկրոէլեմենտների առկայության աստիճանը
• Նյութափոխանակություն և դրա խաթարման ազդանշանները
• Լյարդի առողջական վիճակի հետազոտություն
• Երեխաների նյութափոխանակության առանձնահատկությունները 

3-х дневное обучение

Международный университет интегративной нутрициологии и функциональной медицины

Ծրագրի թեմաները՝

Մարմնի 18 ազդանշան, որոնք կպատմեն առողջության վիճակի մասին 7 հիմնական անալիզներ՝ վերծանումով, օրգանիզմի լիարժեք ստուգման համար Սննդակարգի վերլուծության 6 քայլանոց ալգորիթմ ANTI-AGE սննդաբանության 5 հիմնական կանոն, որոնք արագ արդյունքներ են տալիս 14 լավագույն ստուգված վիտամիններ դեղատներում և առցանց խանութներում

Հայկազ Սարգսյան
բժիշկ | բնաբույժ | սննդաբան 

Բժիշկ Սարգսյանն իր գիտության ապացույցն է։ 80+ տարիքում նա ամուր առողջություն և փայլուն գիտակցություն ունի։ Իր ամբողջ կյանքում ու հիմա բժիշկը բնաբուժությամբ, հատկապես առողջացնող սննդակարգով, բուժել է բազմաթիվ մարդկանց ամենատարբեր ու ծայրահեղ վիճակներում, անգամ երբ ժամանակակից բժշկության ներկայացուցիչները պատասխանատվություն չեն վերցրել բուժելու նման վիճակի մարդկանց։ Առողջ ապրելակերպ, իմաստություն և լուսավոր էներգիա․ այս ամենը լինում է ստանալ բժշկից, երբ պատիվ ես ունենում իրական հանդիպում ունենալ իր հետ։

Գիտավավերագրական ֆիլմեր
որոնք կոտրում են սնվելու մասին տարածված կարծրատիպերը և բերում գիտակցության

Переломный Момент The Game Changers

Դիտել ֆիլմը

Ֆիլմը պատմում է, թե ինչպես են մի շարք օլիմպիական մարզիկներ անցում կատարել բուսական սննդակարգի և նոր մեծ նվճումների հասել դրա արդյունքում։

САХАР
That Sugar Film

Դիտել ֆիլմը

Ֆիլմը պատում է մի մարդու մասին, ով բժիշկների վերահսկողության տակ հետազոտում է սպիտակ շաքարի և շաքար պարունակող մթերքների ազդեցությունը իր առողջության վրա

© All Rights Reserved. Slavik Muradyan