David

David

Hi there 👋 How can I help you?

7:30

messenger_opener

Բիզնես/Ստարտափ

Այսօր և ապագայում հաջողության են հասնելու նրանք, ովքեր կենտրոնացնում են իրենց գիտելիքներն ու էներգիան որևէ օգտակար բան ստեղծելու վրա։ Նեղ մասնագետների պահանջարկը կարող է փոքրանալ AI-ի զարգացման արդյունքում, բայց նորարարական գաղափարով ձեռնարկատիրություն հիմնելը ակտուալ է միշտ։
Ներքևում երկար տարիների հաջողած փորձ ունեցող այն կառույցներն ու մարդիկ են, ովքեր դասավանդել են ինձ, կիսվել իրենց գիտելիքով ու փորձով և ճիշտ ուղղորդումներ տվել իմ ծրագրերը կյանքի կոչելու համար։

EPIC Incubation Program

07.10.2024թ.-ից սկսած մասնակցում եմ AUAEpic Incubation Program-ին, որի նպատակն է աջակցել և ուղղորդել մասնակիցներին իրենց սկզբնական գաղափարը կենսունակ ստարտափի վերածելու գործում։ 15 շաբաթ շարունակ աշխատելու եմ այդ ուղղությամբ։ Ավարտելուն պես կթարմացնեմ այս բաժինը և կկիսվեմ նորություններով։

EPIC Jam

Ideathon-ի նպատակներ էր ուղղորդել մասնակիցներին 2 օրվա ընթացքում նորաստեղծ թիմով և կոնկրետ տրված խնդրի շուրջ ստեղծել ստարտափի գաղփար։ Brainstorming, research, pitch deck design, pitching... ընտիր փորձառություն է արագ փոփոխվող աշխարհում արագ գաղափարներ գեներացնելու և մշակելու հմտությունը զարգացնելու համար։

Executive Business Education

8 ամիս տևողությամբ կրթության ընթացքում իրենց գիտելիքով ու մեծ փորձով ինձ հետ կիսվեցին բիզնես ոլորտի հայ լավագույն ներկայացուցիչները։ Լսել նրանց անցած ճանապարհի պատմությունը ու խորհուրդներ ստանալ սեփական նախաձեռնությունների համար՝ անգնահատելի ձեռքբերում է։

Ստարտափ

Ռեմ Դարբինյան

SmartClick և ViralMango ընկերությունների հիմնադիր, ստարտափ ներդրող

Թեմա՝
Ինչպե՞ս ստեղծել ստարտափ, ստարտափ էկոհամակարգերի առանձնահատկությունները, արհեստական բանականություն և այլ

Նարեկ Մանասարյան

Ստարտափ Փորձագետ, EBAN-ի փորձագիտական խորհրդատու

Թեմա՝
Բիզնես մոդելի կազմում |Canva| Գաղափարների գեներացման հիմնական կոմպոնենտները, գաղափարից դեպի բիզնես

Նանա Մադոյան

Ստարտափ ոլորտում մարքեթինգի փորձագետ, Ipak Yuli Bank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար

Թեմա՝
Lean ստարտափեր, ներդրումներ, Pitch deck-ի կառուցվածքը, դիզայն մտածողություն

Գևորգ Սաֆարյան

Earlyone և Lime Tech ընկերությունների հիմնադիր

Թեմա՝
Նոր ստեղծվող ստարտափերի հիմնական քայլերը, ստարտափ էկոհամակարգի առանձնահատկությունները և հնարավորությունները

Հայկ Մարգարյան

UN Climate Technology Centre and Network-ի National focal point

Թեմա՝
Ինովացիաների դերը գործարարության մեջ, ի՞նչպես ստեղծել ինովացիա և համաշխարհային շուկայի հիմնական տենդենցները

Աշոտ Արզումանյան

SmartGateVC ընկերության համահիմնադիր

Թեմա՝
Ստարտափ ոլորտում առկա նորարարական ծրագրեր և հնարավորություններ

Կարեն Գյուլբուդաղյան

Strategic Value Ventures֊ի հիմնադիր, Berkeley SkyDeck֊ի անդամ

Թեմա՝
Ստարտափ էկոհամակարգեր, սիլիկոնային հովտի ստարտափեր, համագործակցություններ։ Ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա

Արման Աթոյան

Optimize Consulting ընկերության հիմնադիր-տնօրեն

Թեմա՝
Ֆինանսական գրագիտություն, գործարարության (ստարտափերի) մեջ ֆինանսական բլոկի հաշվարկներ

Բիզնեսի հաջողության նախապայմաններ և ֆինանսական գրագիտություն

Հրայր Բարսումյան

Optimize Consulting ընկերության հիմնադիր-տնօրեն

Թեմա՝
Ֆինանսական գրագիտություն, գործարարության (ստարտափերի) մեջ ֆինանսական բլոկի հաշվարկներ

Տիգրան Ջրբաշյան

Ամերիա Խորհրդատվական Ընկերության ղեկավար

Թեմա՝
ՀՀ ներկա և ապագա հնարավորությունները Գործարարների համար, բիզնես ներդրումները ճգնաժամային պայմաններում

Կարեն Զաքարյան

Finarm - Financial Market Members Association-ի գործադիր տնօրեն

Թեմա՝
Ֆինանսներ, ֆինանսական գրագիտություն Գործարարների համար

Վահրամ Մարտիրոսյան

Zangi ընկերության հիմնադիր

Թեմա՝
Բիզնես գործունեության հաջողության առանձնահատկությունները և հիմնական նախապայմանները՝ Հայկական Zangi ընկերության օրինակով

Գործարարության այլ թեմաներ

Սուրեն Մխիթարյան

SEA - Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի հիմնադիր-տնօրեն

Թեմա՝
Սոցիալական Ձեռներեցության դերն ու զարգացման հնարավորությունները ՀՀ-ում, ՍՁ-ն՝ որպես նոր հնարավորություն գործարարության մեջ

Գևորգ Պողոսյան

Global.am ընկերության համահիմնադիր reArmenia հարթակի համահիմնադիր և տնօրեն

Թեմա՝
Նոր տեխնոլոգիական հնարավորությունների և գլոբալ շուկաներ դուրս գալու հնարավորությունները, համագործակցության կարևորությունը Գործարարների համար

Նարեկ Վարդանյան

The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր

Թեմա՝
Քրաուդֆանդինգը որպես բիզնեսի առաջմղման միջոց և ժամանակակից թվային տեխնոլոգիաները և գործիքակազմը բիզնեսի համար

Դիրան Բաղդադիան

Gourmet Dourme, Armenian Chocolates ընկերության հիմնադիր

Թեմա՝
Բիզնես գործունեության հաջողության առանձնահատկությունները և հիմնական նախապայմանները ՝ Gourmet Dourme, Armenian Chocolates ընկերության օրինակով

Կարեն Բաբաջանյան

Braind մարքեթինգային ընկերության համահիմնադիր

Թեմա՝
Բրենդինգ, վերջինիս էությունը եվ կարևորությունը բիզնեսի համար

Ստեփան Ազարյան

Backbone Branding ընկերության հիմնադիր և կրեատիվի տնօրեն

Թեմա՝
Բրենդինգ և միջազգային շուկա դուրս բերում

Հակոբ Մակդիս

Big Mind ընկերության հիմնադիր

Թեմա՝
Մարմնի լեզու՝ գործարարի համար

Բաբկեն Պիպոյան

Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի հիմնադիր և նախագահ

Թեմա՝
Սպառողի իրավունքները և վերջինիս պաշտպանվածությունը բիզնես միջավայրում

ARTBOX CREATIVE INCUBATOR

3 ամիս շարունակ արվեստի, ստեղծարար բիզնես ոլորտի լավագույն մասնագետներն ու մենթորները փոխանցեցին այն գիտելիքն ու օգնեցին զարգացնել այն հմտությունները, որոնք հարկավոր են մշակութահեն բիզնես ծրագրեր ստեղծելու համար։ Նպատակը մեկն էր․ ցույց տալ բոլորին, որ ստեղծարար ոլորտը նաև շահութաբեր է։

Մենթորներ և թեմաներ

Ծովինար Սոֆի Բաբայան

Մենթոր, ստարտափների և առաջնակարգ բիզնես խորհրդատու, հրեշտակ ներդրող

Թեմա՝
Մրցակիցներ և համագործակցողներ։ Ֆինանսավորման Պլան

Ռոզի Ջոնս

Ստարտափ թրեյներ

Թեմա՝
Գործողությունների ծրագիր

Կարինե Արոյան

Մշակութային նախագծերի ղեկավար և բազմաոլորտ արվեստագետ

Թեմա՝
Հաճախորդների վերլուծություն

Զառա Զեյթունցյան

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ծրագրերի տնօրեն

Թեմա՝
Մարքեթինգային պլան

Յուլիա Լոգինովա

NADO Curatorial Agency Համահիմնադիր և գլխավոր պրոդյուսեր

Թեմա՝
Ծախսերի և եկամուտների հոսքեր 

Իլյա Զլատկին

Zlatkin Wong LLP Ստեղծագործողների և ձեռնարկատերերի փաստաբան

Թեմա՝
Իրավական պլան

Վարդան Օհանյան

ZUCK անկախ գործակալության գեղարվեստական տնօրեն

Թեմա՝
Հաղորդակցություն և բրենդավորում

Ռագնար Սիլ

Ստեղծարար ձեռներեցության փորձագետ, Creativity Lab-ի հիմնադիր

Թեմա՝
Փիթչինգ

Startup Boost Weekend vol. 3

Ինչպե՞ս արագ բիզնես գաղափար գեներացնել, կարճ ժամանակում քննարկել այն մենթորների հետ ու մշակել գաղափարը, շատ արագ թիմակիցներ ներգրավել, մեծ արագությամբ պատրաստվել գաղափարը ներկայացնելուն, փայլուն ելույթ ունենալ և ստանալ ֆինանսավորում։ Այս ամենը մեկ օրում՝ ստարտափ էկոհամակարգի լավագույն մասնագետների հետ։

Որպես դիզայնի մասնագետ ես միացա ներկայացված գաղափարներից մեկի թիմին՝ Eventer.am-ին, օգնեցի մշակել իրենց գաղափարը և լոգո պատրաստեցի նրանց համար։ Ի ուրախություն ինձ՝ Eventer.am-ը դարձավ մրցույթի հաղթող ու արժանացավ ամենաբարձր դրամական պարգևին։

Regional Youth Entrepreneurship Training

Ինչպե՞ս ստեղծել հաջողելու մեծ պոտենցիալ ունեցող ձեռնարկատիրական ծրագիր։ Այս թեմայի շուրջ էր թրեյնինգն ու մրցույթը։ Ծրագրի ընթացքում բոլոր մասնակիցները առաջարկում էին բիզնես գաղափարներ, դրանց շուրջ թիմեր ձևավորում և աշխատում մշակման շուրջ։ Ծրագիրը մրցութային էր․

Փուլ 1-ին․ ՀՀ բոլոր մարզերից ընտրվում էր մեկական բիզնես գաղափար։ Փուլ 2-րդ․ Ընտրված բոլոր գաղափարները մրցում էին արդեն համեմատության կարգով՝ մշակման ու նորարարական մոտեցման գնահատականի հիման վրա ու դրանցից մեկը հաղթող էր ճանաչվում։

Իմ առաջարկած գաղափարը՝ Gift Finder-ը, նախ լավագույնը ճանաչվեց Երևանի մասշտաբով, ապաև հաղթեց որպես այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի մասշտաբով լավագույն գաղափար։

Բոլոր մասնակիցները հրավիրվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, տեղի ունեցավ սերտիֆիկատների շնորհման պաշտոնական արարողությունը և մեր թիմը՝ որպես հաղթող, ստացավ սիմվոլիկ մրցանակ՝ 100$:

Armenia StartUp Cup

Ծրագրի ընթացքում ստարտափ էկոհամակարգի լավագույն փորձագետները մենթորություն արեցին մասնակից բոլոր թիմերին, կիսվեցին իրենց գիտելիքով ու փորձով, օգնեցին թիմերի ստարտափ գաղափարը դարձնել առավել կենսունակ։

© All Rights Reserved. Slavik Muradyan