Մասնագիտությունների մեջ այն համեմատական ամենաբարձր դիրքում է հենց իր միջդիսցիպլինար բնույթով։ Այն և՛ արվեստ է, և՛ գիտություն ու ընտիր ներդաշնակում է այդ երկուսը։ Ճարտարապետը դառնում է ղեկավար՝ տարաբնույթ մասնագիտությունների տեր մարդկանց համատեղ ու կանոնակարգված աշխատանքը կազմակերպող մարդ, ով պատասխանատու է գաղափարի նյութականացման համար։
Ներքևում այն կառույցներն են, ուր ստացել եմ իմ ճարտարապետական կրթությունը՝
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորել և ստացել եմ ճարտարապետության բակալավրի աստիճան՝ որպես ճարտարապետության և դիզայնի մասնագետ։ Ուսման տևողությունը՝ 4 տարի։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հարող տարածքների բարեկարգում փոքր ճարտարապետական ձևերի օգտագործումով։ Ծրագրի տևողությունը՝ 2 շաբաթ։
Skillshop
BIM` Building information modeling մոտեցումը լավագույնն է ճարտարապետական նախագծման և կառույցի հետսպասարկման ընթացքը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար։ 2 ամսվա ընթացքում սովորել եմ Revit ծրագրի բոլոր հնարավորություններն ու առանձնահատկությունները, որոնք հետագա տարիներին ակտիվ կիրառել եմ աշխատանքիս ընթացքում։